Իրավունք

ՀՀ-ն բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը արդարադատության ոլորտում

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը արդարադատության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում: Այդ մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վուդվորդ Քլարկ Փրայսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության հետ համագործակցության մակարդակը՝ շեշտելով շարունակական համագործակցության կարևորությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վուդվորդ Քլարկ Փրայսը կարևորել է Հայաստանի հետ իրավական ոլորտի համագործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին կառուցողական համագործակցության համար՝ ևս մեկ անգամ հավաստելով նախարարության հետ փոխգործակցության պատրաստակամությունը:

Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել քրեակատարողական համակարգի արդիականացմանը, Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացմանը, դատավորների վերապատրաստմանը, օրենսդրական հմտությունների բարելավմանն առնչվող հարցերում համագործակցության ուղիներին:

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության հնարավորությունների հետագա ընդլայնմանը: Երկուստեք արձանագրվել է վերջին տարիներին իրավական ոլորտին առնչվող հայ-ամերիկյան ջանքերի դրական արդյունքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում