Սպորտ

Սերենա Ուիլիամսը` Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Սերենա Ուիլիամսը` Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց անհատական խաղում չեմպիոն դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Սերենա Ուիլիամսը:Կանանց եզրափակիչում մրցում էին աշխարհի առաջին և երկրորդ ռակետներ Սերենա Ուիլիամսը և Մարիա Շարապովան: Ամերիկուհուն հաջողվեց առավելության հասնել երկու սեթերում էլ: Ուիլիամսն առաջին սեթը հաղթեց 6-3, իսկ երկրորդը` 7-6: Ամբողջ խաղը ձգվեց մոտ 2 ժամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ուիլիամսը «կանաչ մայրցամաքի» առաջնությունում հաղթել է 6 անգամ (2003, 2005, 2007, 2009, 2010, 2015): Աշխարհի առաջին ռակետը հաղթել է «Մեծ սաղավարտ»-ի բոլոր չորս մրցաշարերում` Ֆրանսիայի բաց առաջնությունում (2002, 2013), «Ուիմբլդոն»-ում (2002, 2003, 2009, 2010, 2012) և ԱՄՆ բաց առաջնությունում (1999, 2002, 2008, 2012, 2013, 2014): Վիլիամսը նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն է:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում