Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել պատանի երաժիշտ-կատարողների համերգին

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել պատանի երաժիշտ-կատարողների համերգին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից կազմակերպված` շնորհալի պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների տոնական համերգին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն ունկնդրել է տաղանդաշատ երաժիշտ-կատարողների ելույթները և նրանց ուղղված դրվատանքի խոսքում ընդգծել, որ նման շնորհալի երեխաները պատշաճ մակարդակով են ներկայացնում Հայաստանը միջազգային ասպարեզում: Բարձր գնահատելով երեխաների գեղագիտական դաստիարակությամբ զբաղվող մշակույթի գործիչների աշխատանքը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մատաղ սերնդի առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը, և բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մշակույթի ոլորտի զարգացման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է ներկաներին գալիք տոների առթիվ, մաղթել նորանոր ձեռքբերումներ և շարունակական հաջողություններ նոր սերնդի հայ մանուկներին կրթելու և դաստիարակելու  գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am