Սպորտ

Արոնյանը զիջեց Նակամուրային բլից պարտիաներում և մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը զիջեց Նակամուրային բլից պարտիաներում և մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դասական պարտիաներից հետո բլից խաղաց Նակամուրայի հետ:

Կայծակնային պարտիաներում գրոսմայստերները խաղացին 16 բլից պարտիաներ: Ընդհանուր պայքարում գրանցվեց 9,5-6,5` հօգուտ Նակամուրայի: Հաշվի առնելով նաև դասական պարտիաներում գրանցված 8-8 հաշիվը` մրցաշարի հաղթող դարձավ Նակամուրան: Նա վաստակեց 17,5 միավոր, իսկ Արոնյանն ունի 14,5 միավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարտիաներն անցկացվումէինԱՄՆՍենթ-Լուիս քաղաքում:Մրցաշարըմեկնարկելէր նոյեմբերի21-ին: Մրցաշարային ֆոնդը կազմումէ 100հազար ԱՄՆդոլար:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում