Հասարակական

Վիրահայոց թեմը 300 հազար լարիի չափով փոխհատուցում կստանա Վրաստանի կառավարությունից

1 րոպեի ընթերցում

Վիրահայոց թեմը 300 հազար լարիի չափով փոխհատուցում կստանա Վրաստանի կառավարությունից

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել մասնակիորեն փոխհատուցել այն վնասը, որը խորհրդային ռեժիմի տարիներին պատճառվել է կրոնական միավորումներին: Ինչպես նշել են կառավարության ներկայացուցիչները, այս տարի, Վրաց ուղղափառ եկեղեցուց բացի, պետությունը միջոցներ կհատկացնի եւս չորս կրոնական կազմակերպությունների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Հատկացված միջոցների գումարը կկազմի շուրջ 1 միլիոն 750 հազար լարի, որից 300 հազար լարին կտրամադրվի Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմին, 1 միլիոն 100 հազարը՝ Վրաստանի մուսուլմանների կրոնական միավորմանը, 200 հազարը՝ կաթոլիկ եկեղեցուն եւ 150 հազար լարին՝ հրեաների միավորմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում