Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԻԼԻՊ-ը մահապատժի է ենթարկում ադրբեջանցի հրամանատարներին

ԻԼԻՊ-ը մահապատժի է ենթարկում ադրբեջանցի հրամանատարներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի եւ Սիրիայի զավթած տարածքներում «Իլամական պետություն` խալիֆայություն» «հռչակած» «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումն իր ամբողջականությունը պահպանելու համար մահապատժի է ենթարկել ներքին պառակտումներ թույլ տված անդամներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով axar.az լրատվական կայքը, կազմակերպությունն օրերս ձերբակալել էր ծագումով ադրբեջանցի ռազմական վարժողներ Դայանաթ (Համզա Ազերի) եւ Ումեիր Ազերինին: ԻԼԻՊ-ին մոտ կանգնած աղբյուրներից կայքին հասած տեղեկություններով` Ումեիր Ազերինն արդեն մահապատժի է ենթարկվել, իսկ Համզա Ազերիի ճակատագիրը դեռեւս անհայտ է:

Նշվում է, որ ադրբեջանցի հրամանատարներին վերացնելու գլխավոր պատճառը ԻԼԻՊ-ի չեչեն հրամանատար Օմեր Շիշանիի հետ նրանց միջեւ եղած անձնական հակամարտությունն է: Կայքը նշում է, որ նման միջադեպերը ցույց են տալիս, որ ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը սկսել է ներսից մասնատվել:

Սիրիայում եւ Իրաքում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցել է 150-ը: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am