Սակրավորները վնասազերծել են Օրբելի փողոցի բնակարաններից մեկի դռանն ամրացված նռնակը
1 րոպեի ընթերցում
![Սակրավորները վնասազերծել են Օրբելի փողոցի բնակարաններից մեկի դռանն ամրացված նռնակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/10/780973.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հոկտեմբերի 21-ին` ժամը 22.30-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի Օրբելի եղբայրների փողոցի 33 շենքի բնակիչներից մեկը և հայտնել, որ շենքի թիվ 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը 1938թ. ծնված Վիլեն Հ.-ի բնակարանի չօգտագործվող մուտքի դռան բռնակից կախված սպորտային կոշիկի միջից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ և պայթուցիչ, որը սակրավորի կողմից վնասազերծվել է: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: