Տարածաշրջանային

Ալիևը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

1 րոպեի ընթերցում

Ալիևը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի իր նստավայրում ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի շուրջ:

Հերբերտ Զալբերը հոկտեմբերի 16-ին ժամանել է Երևան, որտեղ հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Զալբերը համոզմունք է հայտնել, որ խաղաղ բանակցային ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ հնարավոր ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Նա վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանն ու բոլոր այն գործնական քայլերին, որոնք կարող են ձևավորվել խաղաղ բանակցային գործընթացում և նպաստել հակամարտության հանգուցալուծմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում