Հայոց ցեղասպանություն

ԱՄՆ Կոնգրեսից պահանջում են քվեարկության դնել Թուրքիայում եկեղեցիների վերադարձի օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսից պահանջում են քվեարկության դնել Թուրքիայում եկեղեցիների վերադարձի օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում հայկական եկեղեցիների վերադարձի ազգային քարոզարշավ է սկսել: Այն կոչ է անում հայերին հոկտեմբերի 7-ին միավորվել եւ զանգահարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Քեվին Մըքքարթիին, որպեսզի նա լսումների եւ քվեարկության համար օրակարգ բերի ՆՊ 4347 օրինագիծը` ապահովելու Թուրքիայի կողմից գողացված հայկական եւ քրիստոնեական այլ եկեղեցիների վերադարձը տերերին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, օրինագիծը պաշտպանում է Թուրքիայում ապրող քրիստոնյաների կրոնական ազատությունները:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 2014թ. հունիսի 26-ի լսումների ժամանակ ընդունեց Կրոնական ազատությունների մասին օրինագիծը (ՆՊ 4347), որի նպատակն է երաշխավորել Թուրքիայում քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությունը: Օրինագիծն Օբամայի վարչակազմին կպարտավորեցնի ամենամյա զեկույց ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսում թալանված քրիստոնեական եկեղեցիների և ունեցվածքի վիճակի մասին:

ԵԱՀԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն, 1974 թվականից ի վեր թուրքերն ավերել են 500 եկեղեցի, ոչնչացրել կամ վաճառել եկեղեցիներում պահվող արժեքավոր իրերը, սրբապատկերները: Շուրջ 77 եղեղեցի վերածվել է մզկիթի, ևս 28 եկեղեցի վերածվել է ռազմական հոսպիտալի:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում