Սպորտ

Սուբոտիչը չի ցանկանում խաղալ Սերբիայի հավաքականում, իսկ Լյաիչն այլ մտածողություն ունի. Ադվոկատ

1 րոպեի ընթերցում

Սուբոտիչը չի ցանկանում խաղալ Սերբիայի հավաքականում, իսկ Լյաիչն այլ մտածողություն ունի. Ադվոկատ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Սերբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկի Ադվոկատը տեղեկացրել է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Նևեն Սուբոտիչը և Հռոմի «Ռոմա»-ի հարձակվող Ադեմ Լյաիչը չեն ցանկանում հանդես գալ Սերբիայի հավաքականում:

«Սուբոտիչի հետ գրագրությունը որևէ կասկած չթողեց. նա չի ցանկանում խաղալ հավաքականի կազմում: Նման խաղացողների դեպքում, ովքեր այդպես են վարվում գործի հետ, ավելի լավ է պահել թիմից դուրս: Դա զերծ կպահի հավաքականում առկա մթնոլորտի վատացումից: Լյաիչը լավ խաղացող է, սակայն նա այլ մտածողություն ունի: Իսկ ես փնտրում եմ ճիշտ մտածողությամբ ֆուտբոլիստների: Մինչ այժմ տեսել եմ, որ յուրաքաչյուրն ուրախ է թիմում գտնվել: Ես անհրաժեշտություն չունեմ կազմ ընդգրկել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր ջերմ զգացնմունք չունեն հավաքականի նկատմամբ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը` նշել է Ադվոկատը:

Սերբիայի ընտրանին Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլը մեկնարկելու է Հայաստանի հավաքականի հետ հանդիպումով, որը կայանալու է հոկտեմբերի 11-ին: Երեք օր անց սերբերը կխաղան Ալբանիայի հավաքականի հետ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում