Սպորտ

Օբամեյանգը «Բորուսիա»-ին ֆավորիտ է համարում

1 րոպեի ընթերցում

Օբամեյանգը «Բորուսիա»-ին ֆավորիտ է համարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջին գծի ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Անդերլեխտ»-«Բորուսիա» խաղում ֆավորիտ է համարում «մեղուներին»:

«Մենք չպետք է պատճառաբանենք, որ ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն. մենք Դորտոմունդի «Բորուսիա» ենք: Չեմպիոնների լիգայում չկան «փոքր» թիմեր: Շատ է պատահել, որ «փոքր» թիմերը մեծ հոգսեր են պատճառել «մեծ» թիմերին: «Շալկե»-ից կրած պարտությունը մեզ համար պետք մոտիվացիայի նոր խթան լինի: Թեպետ ֆավորիտը մենք ենք, սակայն պետք է մեծ լրջությամբ մոտենանք խաղին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օբամեյանգի խոսքերը փոխանցում են գերմանական ԶԼՄ-ները:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Անդերլեխտ»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին: ՉԼ առաջին խաղում «Արսենալ»-ին հյուրընկալելով Դորտմունդում` «Բորուսիա»-ն հաղթեց գեղեցիկ խաղում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում