Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքաանի առաջատար, աշխարհում երկրորդ վարկանիշն ունեցող Լևոն Արոնյանը կմասնակցի դեկտեմբերի 11-17-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունենալիք Համաշխարհային մտավոր խաղերին:

Արոնյանի մրցակիցները կլինեն Գրիշչուկը, Նեպոմնյաշչին, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը, Իվանչուկը, Դոմինգես Պերեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Գելֆանդը, Լեկոն, Բաքրոն, Գիրին, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Armchess կայքը:

Արոնյանը մինչ այս մասնակցում էր «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարին, որն անցկացվում էր իսպանական Բիլբաո քաղաքում: Այստեղ նա երկրորդն էր:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում