Սպորտ

Անանդն ապահովել է հաղթանակը «Մեծ սաղավարտ»-ի եզրափակիչ մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Անանդն ապահովել է հաղթանակը «Մեծ սաղավարտ»-ի եզրափակիչ մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհում երկրորդ վարկանիշն ունեցող Լևոն Արոնյանը «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի հերթական տուրն ավարտեց ոչ-ոքիով:

Արոնյանը խաղում էր Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Մյուս` Անանդ-Պոնոմարյով պարտիան ևս ավարվեց ոչ-ոքի: Վերջին տուրում Արոնյանը կխաղա Անանդի հետ: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ աշխարհի նախկին չեմպիոնն արդեն ապահովել է առաջին հորիզոնականը: Անանդն ունի 10 միավոր, Արոնյանը միայն 7, իսկ Պոնոմարյովը և Վալյեխոն, համապատասխանաբար, 5 և 2 միավոր:

«Մեծ սաղավարտ»-ի 7-րդ եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և կեզրափակվի սեպտեմբերի 21-ին: Մրցաշարին մասնակցում են 4 շախմատիստներ` Լևոն Արոնյանը, Վիշի Անանդը, Ռուսլան Պոնոմարյովը և Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսը: Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել է մրցաշարին մասնակցելուց` շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությանը լավ նախապատրաստվելու համար:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում