Սպորտ

Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սպասում է նոր մրցաշարերի

1 րոպեի ընթերցում

Աշխարհի չեմպիոն  Արթուր Ալեքսանյանը սպասում է նոր մրցաշարերի

ԵՐԵՎԱՆ,15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, 96կգ քաշային Արթուր Ալեքսանյանն արդեն պատրաստ է մտածել նաեւ օլիմպիական խաղերի մասին:

Ինչպես Ալեքսանյանն ասաց «Արմենպրես»-ի թղթակցին, օլիմպիական խաղերին կմասնակցեն հիմնականում նույն մարզիկները, ովքեր մասնակցեցին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, հետեւաբար դժվար թե ինչ-որ նոր անուն բացահայտվի:

Նա նշեց նաեւ, որ օլիմպիական խաղերում իր առջեւ որեւԷ նպատակ դնելուց առաջ մարզիկը պետք Է նախ օլիմպիական վարկանիշ նվաճի:

Մեկնաբանելով իր հաղթանակը աշխարհի առաջնությունում, Ալեքսանյանն ասաց, որ այս մրցաշարում հեշտ հաղթանակ չԷր լինում, բայց իր համար ամենաբարդ մրցամարտն Էր կիսաեզրափակիչը՝ իրանցի ըմբիշ Ռեզայի հետ:

Ալեքսանյանը վստահեցրեց, որ հետագայում նույնպես կձգտի հաղթանակների՝ արդեն որպես աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում