Սպորտ

Արթուր Ալեքսանյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

1 րոպեի ընթերցում

Արթուր Ալեքսանյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբիշ, 98 կգ քաշային կարգի Արթուր Ալեքսանյանը նվաճեց Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ մարզիկը վճռական մենամարտում 8:0 հաշվով ընդամենը 56 վայրկյանում պարտության մատնեց գերմանացի ըմբիշ Օլիվեր Հասլերին:

Սա Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների արդեն երկրորդ ոսկե մեդալն է այս առաջնությունում. մինչ այդ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը:ՀՀ ըմբշամարտի հավաքականի մյուս երկու անդամները`71 կգ քաշայինՎարշամ Բորանյանը և 59 կգ քաշային Ռոման Ամոյանը մեդալներ չնվաճեցին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում