Սպորտ

Կարեն Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթները շախմատի աշխարհի ուսանողական խաղերում

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթները շախմատի աշխարհի ուսանողական խաղերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի ուսանողական առաջնությունում շախմատիստ Կարեն Գրիգորյանը շարունակում է մնալ առաջատարների թվում:

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող աշխարհի ուսանողական առաջնությունում հանդես են գալիս նաև Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Զավեն Անդրիասյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը և Մարիա Գևորգյանը: 7 տուրից հետո Կարեն Գրիգորյանն ունի 5 միավոր և մի շարք այլ շախմատիստների հետ մրցաշարի առաջատարներից է: Զավեն Անդրիասյանն ունի 4,5 միավոր և մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը 21-րդ հորիզոնականում է իր վաստակած 4 միավորով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Մարիա Գևորգյանն ունի 4,5-ական միավոր և 5-րդ հորիզոնականում է:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում