Սպորտ

Իլյումժինովը վերընտրվել Է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Իլյումժինովը վերընտրվել Է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ ռուսաստանցի Կիրսան Իլյումժինովը, ստանալով 110 ձայն կողմ եւ 61 ձայն դեմ, վերընտրվել Է այս պաշտոնին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում աշխատանքն սկսած ՖԻԴԵ-ի գլխավոր համաժողովում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , ՖԻԴԵ-ի գլխավոր համաժողովն աշխատանքը կավարտի օգոստոսի 14-ին: Համաժողովի աշխատանքի առաջին օրը նվիրված Էր միջազգային շախմատի ղեկավարների ընտրությանը:

Իլյումժինովի միակ մրցակիցն Էր Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ` շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը:

Իլյումժինովը 20-տարուց ավելի ղեկավարում Է ՖԻԴԵ-ն:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում