Սփյուռք

Ռուսաստանում թոշակառուին վրաերթի ենթարկած հայ երիտասարդը ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանում թոշակառուին վրաերթի ենթարկած հայ երիտասարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ձերբակալվել է 32-ամյա հայազգի Ալեքսանդր Պրուտյանը, ով հուլիսի 14-ին վրաերթի էր ենթարկել ռուս թոշակառուի: Դատարանը որոշում է կայացրել բանտարկել նրան` չնայած այն հանգամանքին, որ Պրուտյանը խուլուհամր է և տառապում է շիզոֆրենիայով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական gazeta.ru կայքը, տղայի հայրը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ բանտարկության մեջ իր որդին կմահանա, որովհետև նա պետք է պարբերաբար դեղեր ընդունի:

Մոսկվայի Բաբուշկինսկի դատարանը մինչև սեպտեմբերի 15-ը կալանավորել էր Ալեքսանդր Պրուտյանին: Դատարանը քննիչի միջնորդությունն օրինական և հիմնավորված էր համարել և որոշում էր կայացրել բավարարել այն: Մեղադրյալի փաստաբան Վլադիմիր Զայցևը, իր հերթին, խնդրել էր իր պաշտպանյալին տնային կալանքի ենթարկել և բաց թողնել գրավի դիմաց, քանի որ Պրուտյանն ինքն է եկել ոստիկանություն և հանձնվել:

Ալեքսանդր Պրուտյանը հուլիսի 14-ին, Մոսկվայի հյուսիս-արևելքում վրաերթի էր ենթարկել թոշակառուի։ Nissan Almera-ի տարեց վարորդը դուրս էր եկել մեքենայից, մոտեցել սպիտակ BMW-ին և նկատողություն արել վարորդին: Այնուհետև նա վերադարձել էր իր մեքենայի մոտ և սկսել բացել մեքենայի դուռը, այդ պահին BMW-ն առաջ էր գնացել և վրաերթի ենթարկել նրան: Վարորդը հեռացել էր, իսկ թոշակառուին օգնության էին եկել այլ վարորդներ: Տուժածը տեղափոխվել էր հիվանդանոց` ոտքի բաց կոտրվածքով:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում