Սպորտ

Գևորգ Ղազարյանը ցանկանում է արդարացնել «Օլիմպիակոս»-ի սպասելիքները

1 րոպեի ընթերցում

Գևորգ Ղազարյանը ցանկանում է արդարացնել «Օլիմպիակոս»-ի սպասելիքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը հունական «Օլիմպիակոս»-ի կազմում առաջին անգամ խոսել է իր առաջիկա անելիքների մասին: «Հպարտ եմ, որ խաղալու եմ «Օլիմպիակոս»-ի կազմում և ուզում եմ արդարացնել այն վստահությունը, որ ինձ վրա դրված է թիմակիցների, երկրպագուների կողմից: Ուզում եմ «Օլիմպիակոս»-ի հետ հաղթել երկրի չեմպիոնի կոչումը, գավաթը և որակավորվել Չեմպիոնների լիգայի համար: Ես պետք է կարողանամ արդարացնել ակումբի սպասելիքները: Հիանալի է, որ խաղալու ենք այնպիսի թիմերի հետ ինչպիսիք են «Միլան»-ը, «Լիվերպուլ»-ը կամ «Մանչեստեր Սիթին»»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ղազարյանը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը Աթենքի «Օլիմպիակոս» տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»-ից: Նախանական տվյալների համաձայն` երեք տարվա պայմանագրով:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում