Սպորտ

«Վեսթ Բրոմվիչ»-ը պատրաստ է Մովսիսյանի համար առաջարկել 9 մլն ֆունտ

1 րոպեի ընթերցում

«Վեսթ Բրոմվիչ»-ը պատրաստ է Մովսիսյանի համար առաջարկել 9 մլն ֆունտ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Վեսթ Բրոմվիչ»-ը պատրաստ է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու համար Մոսկվայի «Սպարտակ»-ին առաջարկել 9 միլիոն ֆունտ ստեռլինգ: Talksport-ի հաղորդմամբ` Մովսիսյանը համարվում է անգլիական Պրեմիեր լիգայում տեղը պահպանած ակումբի հիմնական նպատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` աղբյուրը հայտնում է, որ կողմերի միջև բանակցությունները կմեկնարկեն հաջորդ շաբաթ:

«Յուրա Մովսիսյանին մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ` հայազգի ֆուտբոլիստը ձգտում է տեղափոխվել Անգլիա»,- գրում է Talksport-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են գերմանական ակումբներ, ինչպես նաև անգլիական «Տոտենհեմ»-ը, «Լիվերպուլ»-ը և «Էվերթոն»-ը:

Հայտնի է, որ այս ակումբների սկաուտներն այսօր ներկա են գտնվելու Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպմանը, որում կհետևեն Հայաստանի հավաքականի գոլահարին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում