Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչել են Թունջելիում

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչել են Թունջելիում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել են Թուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) քաղաքում: Հիշատակի արարողությանը ներկաները Սանաթ փողոցում հանդես են եկել հայտարարություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, արարողությանը ելույթ է ունեցել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Թունջելիի նահանգապետ Ֆաթմա Քալսենը: Նա ընդգծել է, որ թեպետ Մեծ եղեռնից անցել է 99 տարի, իրենք, լինելով այս հողերի ժողովուրդների թոռները, շարունակում են առերեսվել 99-ամյա ամոթի հետ:

«Մենք կիսում ենք հայ և ասորի ժողովուրդների ցավը, մեր սրտի խորքերում ենք զգում տեղի ունեցած մարդկային ողբերգությունը և այդ ընթացքում զոհվածներին վշտով ու հարգանքով ենք հիշում»,- հայտնել է Քալսենը:

Խոսելով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարին մուտք գործելու մասին` նա նշել է, որ պետք է առանց նախապայմանի բացվի միակողմանի փակված հայ-թուրքական սահմանը, այս հողերից դուրս եկած հայերին ու ասորիներին պետք է քաղաքացիության իրավունք տրվի: Թունջելիի նահանգապետը շեշտել է հայերի ու ասորիների եկեղեցիների, դպրոցների նման շինություններն ու տարածքները նրանց վերադարձնելու անհրաժեշտությունը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում