Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Քարե երազներ»-ը ճշմարտության վրա հիմնված պատմություններ են. Աքրամ Այլիսլի

 «Քարե երազներ»-ը ճշմարտության վրա հիմնված պատմություններ են. Աքրամ Այլիսլի

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլին, որի հրատարակումը Ադրբեջանում զանգվածային հիսթերիայի պատճառ էր դարձել, օրերս հարցարզրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը, որում նա հայտարարել է, որ վեպում անդրադարձրել է ճշմարտության վրա հիմնված պատմություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով novostnik.ru կայքը, Այլիսլին ասել է, որ «Քարե երազներ» գիրքը գրել է հայերի կոտորածներին ականատես իր ծնողների եւ ազգականների պատմած պատմությունների հիման վրա:

«Դրանք բոլորը ճշմարիտ պատմությունների հիման վրա եմ գրել»,- ասել է նա:

Այլիսլիի խոսքով` ինքը համոզված է, որ Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելը պետական գաղափարախոսություն եւ քաղաքականություն է, սակայն, իր կարգի գրողը ոչ մի կերպ չի կարող համաձայնել այդ թշնամական քաղաքականության հետ:

«Դեռեւս պատգամավոր չեղած ժամանակ ես խորհրդարանում հայտարարել եմ, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից շատ ավելի լավ է: Եթե պատերազմ եք ուզում, ապա ձեր որդիների, ազգականների, ընկեր-բարեկամների հետ միասին բրիգադ կազմեք, անցեք առաջ, մենք էլ կգանք ձեր հետեւից: Այն ժամանակ ինձ մեղադրեցին, թե «հայրենիք» հասկացողությունը ոչ թե սրտումս է, այլ լեզվիս վրա: Շատ եմ ցավում, որ մեր երկրում «հայրենիք» հասկացությունը բոլորի լեզվի վրա է, իսկ դա սրտում տանողներին դժվար է գտնել»,- ասել է նա:

«Քարե երազներ» վեպում Աքրամ Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագարել է Ադրբեջանում անցյալ դարասկզբին Նախիջեւանում` Ագուլիսում եւ 1988-1990 թթ-երին Սումգայիթում եւ Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները: Վեպն անցյալ դեկտեմբերին հրապարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում:

Վեպի հրապարակումից երկու ամիս անց, Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիի դեմ զանգվածային հիսթերիա  են հրահրել: Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել 1988 թ-ին Աքրամ Այլիլիսլիին շնորհված «Ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական թոշակից զրկելու մասին: «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թեւի անդամներին 10 հազար մանաթի պարգեւի դիմաց հանձնարարել էր կտրել Այլիսլիի ականջը: 

ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը եւ Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները եւ իշխանություններին կոչ արել կատարել նրա անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունները:

Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին:

Մի խումբ աշխարհառչակ գործիչներ օրերս Աքրամ Այլիսլիին ներկայացրել են որպես խաղաղության բնագավառում Նոբելյան մրցանակի թեկնածու:

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը «Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր» անվանակարգի հաղթող է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]