Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայոց ցեղասպանության մասին ուսուցանող ծրագրեր կըդգրկվեն ԱՄՆ Մերիմաք հովտի քոլեջներում և մասնավոր դպրոցներում

Հայոց ցեղասպանության մասին ուսուցանող ծրագրեր կըդգրկվեն ԱՄՆ Մերիմաք հովտի 
քոլեջներում և մասնավոր դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ Հայոց ցեղասպանության կրթական հանձնաժողովը նախատեսում է հասարակական դպրոցներից բացի Հայոց ցեղասպանության մասին ուսուցանող կրթական ծրագրեր ներառել նաև Մերիմաք հովտի քոլեջներում և մասնավոր դպրոցներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթը, Մերիմաքում գնալով ավելի շատ դպրոցներ են դասավանդում Հայոց ցեղասպանության մասին:

20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին ուսուցանելու նպատակով հանձնախմբի կողմից կազմակերպվում են ինչպես ներդասարանային միջոցառումներ, այնպես էլ վահանակային քննարկումներ, որոնց միջոցով աշակերտները լուծումներ են փնտրում մարդկության միջև առկա երկպառակությունները և անկարգությունները սանձելու ուղղությամբ:

Հանձնաժողովի նախագահ Դրո Քանայանի խոսքով, Հայոց ցեղասպանության մասին այդ քննարկումներին մասնակցած ուսանողներից շատերը դարձել են Հայկական հարցի «դեսպաններն» ԱՄՆ-ում: «Նրանք նամակներով դիմում են իրենց քաղաքական ներկայացուցիչներին և դաշնային իշխանություններին` արդարություն պահանջելով Հայոց ցեղասպանության հարցում: Մենք մոբիլիզացրել ենք այս դպրոցների ուսուցիչներին, որպեսզի նրանք վճռորոշ դերակատարույթուն ունենան: Մենք հստակ ներկայացրել ենք մեր տեսակետը և մտադիր ենք շարունակել մեր առաքելությունը»,- նշել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am