Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Ռասիա ՖԶԷ»-ի նախագահը ներկայացրեց Հայաստանի հարավային երկաթուղու տեխնիկական բնութագիրը

«Ռասիա ՖԶԷ»-ի նախագահը ներկայացրեց Հայաստանի հարավային երկաթուղու 
տեխնիկական բնութագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հարավային երկաթուղին կնպաստի հանրապետության տնտեսական շրջափակման ծանր հետևանքների վերացմանը և կդառնա Պարսից ծոցը Սև ծովին կապող ամենակարճ ուղին: Այդ մասին փետրվարի 21-ին հրավիրած ասուլիսին նշեց «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին: 

Նա հայտնեց, որ ընկերությունն արդեն ՀՀ կառավարությանն է ներկայացրել նախագծի իրագործելիության և տեղադրության ուսումնասիրությունը, որի արդյունքների հաստատումից 2 տարի անց՝ 2016-ին, կմեկնարկի երկաթգծի շինարարությունը, որը կտևի 6 տարի: Երկաթուղու շահագործումն ակնկալվում է սկսել 2022 թվականին: «Մենք հասկանում ենք, որ նախագիծն ունի ազգային առաջնահերթություն: Այն հնարավորույուն ունի վերացնել տնտեսական շրջափակման ծանր հետևանքները»,- ասաց Բորկովսկին: 

Նախատեսվում է, որ երկաթգիծը կփոխադրի տարեկան 18.3 միլիոն տոննա բեռ, սակայն այն նախագծվելու է 25 միլիոն տոննա բեռների ծավալ տեղափոխելու համար: Ծրագրի արժեքը կկազմի 3.2 միլիարդ դոլար (1 կիլոմետրի արժեքը՝ 10.5 միլիոն դոլար): Երկաթգիծը կունենա 80 կիլոմետր/ժամ նախագծային արագություն: Բեռնափոխադրումների միջին արագությունը կկազմի 40 կմ/ժ, ուղևորափոխադրումներինը՝ 70 կմ/ժ: «Նախատեսվում է, որ տարեկան ուղևորափոխադրումների ծավալը կկազմի 1.2 միլիոն մարդ»,- ասաց Բորկովսկին:

«Ռասիա ՖԶԷ»-ի նախագահը հայտնեց, որ Հայաստանի հարավային երկաթուղին կունենա 84 կամուրջ, 60 թունել և 304.7 կիլոմետր ընդհանուր երկարություն` 33 կիլոմետրանոց վերականգնման ենթակա հատվածով: «Երկաթգծի 40 տոկոսը կազմելու են կամուրջներն ու թունելները»,- նշեց Բորկովսկին:

Նրա խոսքով՝ երկաթգծի տեղադրությունն ունի ուրույն և ռազմավարական նշանակություն: «Երկաթգիծը դառնալու է միջազգային հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի պակասող օղակը, որը Պարսից ծոցը Սև ծովին կապող, ըստ էության, ամենակարևոր հատվածն է»,- ասաց Բորկովսկին:

Ներդրումներն ամբողջությամբ կիրականացնեն «Ռասիա ՖԶԵ»-ի և Չինական հաղորդակցային ընկերության (CCCC) կողմից. ՀՀ կառավարության ներդրումների անհրաժեշտություն չի լինի: «Նախնական բանակցություններ ենք վարել և ակնկալում ենք չինական բանկերից ստանալ նախագծի 60 տոկոսի ֆինանսավորում՝ տարեկան 3.5 տոկոս տոկոսադրույքով»,- նշեց «Ռասիա ՖԶԷ»-ի նախագահը՝ հավելելով, որ ֆինանսավորման մնացյալ 40 տոկոսը նախատեսում են ներգրավել փոխադրումների հարցում շահագրգիռ երկներից՝ (Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Թուրքմենստան Ղազախստան, Իրան և այլն):

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ ընկերությունն իրականացնելու է Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը և շահագործումը: Պայմանագրի գործունեության ժամկետը 30 տարի է՝ շինարարության ավարտից հետո, որը կարող է երկարաձգվել ևս 20 տարով: Նախագծի ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում: Աշխատանքները տևել են շուրջ 1.5 տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am