Քաղաքականություն

Պատերազմի վերսկսման դեպքում ՀԱՊԿ-ն պարտավոր է աջակցել Հայաստանին

2 րոպեի ընթերցում

Պատերազմի վերսկսման դեպքում ՀԱՊԿ-ն պարտավոր է աջակցել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ 5 ՓԵՏՐՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Հայաստանին պատերազմ հայտարարելու դեպքում, հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը, ՀԱՊԿ-ն պետք է աջակցի Հայաստանին: Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունն անչափ կարեւորում է ՀԱՊԿ անդամ պետություն լինելու հանգամանքը, մանավանդ որ երկիրը կազմակերպության հիմնադիր պետություններից մեկն է:

«ՀԱՊԿ ռազմաքաղաքական զարգացման, մանավանդ, ռազմական բաղադրիչի կատարելագործման ուղղությամբ բավական լուրջ աշխատանքներ ենք իրականացնում, և նաև տարբեր միջոցառումներին մեր մասնակցությամբ համապատասխան պարտադրման դաշտ ենք ստեղծում, որ եթե վաղըՀայաստանին աջակցելուանհրաժեշտություն լինի, ապա ՀԱՊԿ պետությունները, գոյություն ունեցող կանոնադրության համաձայն, գան և աջակցեն Հայաստանին: Նրանք պարտավոր են դա իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, շեշտեց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ ապագան ցույց կտա, թե ինչպես կստացվի, և ինչպիսի դերակատարություն կունենան մնացած այլ կազմակերպությունները, ինչ ձեւաչափով ներառված կլինեն մանավանդ ՀԱՊԿ անդամ միջինասիական պետությունները:

«Համենայն դեպս, այսօր գոյություն ունեցող կանոնադրությունը և այսօրվա միջոցառումները, հատկապես զորավարժություններին անդամ-երկրների մասնակցությունը որոշակի վստահություն է ներշնչում, որ նրանք պարտավոր են այդ ամենն իրականացնել»- ասաց Սեյրան Օհանյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմաքաղաքական դաշինք է, որն ստեղծվել է Հավաքական անվտանգության մասին 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված պայմանագրի հիման վրա:ՀԱՊԿ անդամ են երկրներն են Բելառուսը,Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը,Ռուսաստանը,Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում