Հասարակական

Հայաստանը ձեռք կբերի հեռահար հարվածային գերճշգրիտ միջոցներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ձեռք կբերի հեռահար հարվածային գերճշգրիտ միջոցներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակում Հայաստանը շարունակելու է ձեռք բերել հեռահար հարվածային գերճշգրիտ միջոցներ: Դրանց ձեռքբերման մասով Ռուսաստանի հետ առկա պայմանավորվածություններն ուժի մեջ են: Հունվարի 24-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք 2014 թվականին վերջնականապես ավարտին կհասցնենք այդ միջոցների ձեռքբերման գործընթացը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը` ավելացնելով Ռուսաստանի հետ ձեռք բերված նոր պայմանավորվածությունների եւ համագործակցության արդյունքում Հայաստանը բարձրացրել է տարածաշրջանում անվտանգության համակարգի ձեւավորման մակարդակը:

«Ժամանակակից համատեղելի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, հեռահար եւ գերճշգրիտ միջոցներ գնելու ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս կատարելագործել պաշտպանական զսպման մեր մեխանիզմները»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի կարծիքով, ներկայում աշխատանքներ են տարվում Ռուսաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման համաձայնագրի մշակման ուղղությամբ:

Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը շատ ամուր հիմքերի վրա է, եւ ՀՀ-ն Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրեր ունի տարբեր ոլորտներում: Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը զենք կգնի ռուսական ներքին շուկայի գներով:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում