Շոու բիզնես

Եվրատեսիլյան սպասումներից մինչև դիզայներական վեճեր. տարին հագեցած էր նաև շոու բիզնեսի համար

11 րոպեի ընթերցում

Եվրատեսիլյան սպասումներից մինչև դիզայներական վեճեր. տարին հագեցած էր նաև շոու բիզնեսի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա նման 2013 թվականին ևս տարեսկզբից գլխավոր հանրային հետաքրքրության կիզակետում շոու բիզնեսի բնագավառում «ո՞վ կներեկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ»-ում» հարցն էր: ՀայաստանիՀանրային հեռուստաընկերությունը` բոլոր հարցադրումներին պատասխան տվեց հունվարի երկրորդ կեսին` հայտարարելով, որ Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-18-ը անցկացվող «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խումբը, որը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ի համար նախորդ տարի գրել էր This is our world երգը, սակայն Հայաստանին այդպես էլ չհաջողվեց մասնակցել մրցույթին:

Առաջին ալիքի որոշումը հանրության շրջանում կարծես թե հավանության արժանացավ` հաշվի առնելով «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանի լավ ձայնային տվյաները և կատարողական բարձր մակարդակը, սակայն հանրային համերաշխությունը «չգործեց» խմբի համար Black Sabbath անգլիական ռոք խմբի լեգենդար կիթառահար Թոնի Այոմիի համահեղինակությանբ գրված Lonely planet երգի դեպքում: Երգը քննադատվեց «հակաեվրատեսիլային» լինելու մեջ, թեև խմբի ելույթը արժանացավ հավանության` անկախ բարձր հորիզոնականներ չզաղեցնելու փաստից: «Արմենպրես»-ը մրցույթին ընդառաջ հարցազրույց ներկայացրեց Գոռ Սուջյանի, ինչպես նաևԵվրոպական հեռարձակողների միության «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպչական հարցերով ղեկավարՍիթցե Բեքերի հետ:

Երգչուհի Լիդուշիկը փետրվարին մենահամերգով հանդես եկավ Գլենդելի «Ալեքս» թատրոնում: Հայկական երգարվեստի ներկայացուցիչներն անմասն չեն մնում նաև բարեգործական նախաձեռնություններից` մայիսին երգիչ Հայկոյի` Գյումրիի համերգից գոյացած հասույթով քաղաքի տուն- ինտերնատի համար գնվեց նոր դանշամուր:

«Արմենպրես»-ը «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին ընդառաջ ներկայացրեց հարցազրույց այս, ինչպես նաև «Մանկական Եվրատեսիլ»-ի ղեկավարՎլադիսլավ Յակովլեւի հետ` Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին կայանալիք մրցույթի մանրամասների մասին: Մրցույթում Հայաստանը ներկայացրել է 17-ամյա Վահագն Մարգարյանը:Փետրվարին Նինո Կատամաձեն եւ Insight խումբը երկու համերգ տվեցին Երեւանում:Համերգների շրջանակներում կայացավ նաեւ երաժիշտների նոր` Green ձայնասկավառակի շնարհանդեսը:

«Միսս Հայաստան 2013» գեղեցկության մրցույթի անցկացման հարցը մարտից հստակեցվում էր կազմակերպիչների կողմից, բայց ֆինանական խնդիրների պատճառով մրցույթը չանցկացվեց:

Armenian Navy Band խմբի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանը մարտին հանրությանը ներկայացրեց թարմությամբ եւ նորություններով «համեմված» երկու ձայնասկավառակներ: Խումբը տարվա ընթացքում մի շարք համերգներով հանդես եկավ երևանյան ակումբներում:

2013 թվականին երգչուհի Սիրուշոն իր երկրպագուներին ներկայացրեց Կոմիտասի «Լոռվա Գութաներգ» երգից ներշնչված «ՊռեԳոմեշ» երգը, որից հետո երգչուհին թղարկեց համանուն զարդերի հավաքածուն: Երգչուհուհին 2013 թվականը ամփոփեց համագործակցությամբ. Սիրուշոյի և հույն երգիչՍակիս Ռուվասի` օրեր առաջ հանրության դատին ներկայացրած «Տես» (SEE) նախագիծը դարձել է հունական մամուլի երաժշտական գլխավոր լուրը: Այս օրերին եվրոպական մի շարք լրատվական կայքեր և մասնավորապես հունական մամուլը շարունակ գրում և քննարկում է նոր համագործակցությունը: Կարճ ժամանակահատվածում ավելի քան 25 լրատվամիջոց անդրադարձել է արտիստների համատեղ աշխատանքին: Հունաստանում Սիրուշոյին ճանաչում և սիրում են վաղուց:

Մարտին «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխությունը 21 անվանակարգերով որոշեց տարվա լավագույններին:

Նույն ամսում հայ երկրպագուներին սպասում էր մեծ անակնկալ` Խուլիո Իգլեսիասի երևանյան համերգը, որի ընթացքում հնչեցին երգչի ամենահայտնի և սիրված երգերը: Մարտին` The Beautified Project հայկական ռոք խումբը երկար ընդմիջումից հետո համերգ տվեց Երեւանում: Ռոք խումբը այս տարի նշեց իր հիմնադրման 8 տարին: Երգիչ, կիթառահար Սուրեն Առուստամյանը հաղթեց էրիկ Քլեփթոնի հայտարարած մրցույթում: Սիրուշոն եւ «Դորիանս»-ը համատեղ համերգ ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան երեւանյան մենահամերգով ներկայացավ հայ հանդիսատեսին, նա համերգն ամփոփեց հայերեն «Դլե յաման» երգով:

Թաթա Սիմոնյանն ու Քրիստինա Օրբակայտեն ապրիլի 7-ի առթիվ «Մեր սիրո տոն»-ը երգը նվիրեցին կանանց:

Դեռ 2012 թվականին մեկնարկած «Հայաստանի ձայնը» նախագիծը ապահովեց մեծ դիտողականություն, հաղթեց Գյումրիի մասնակից Մերի Մնջոյանը, ով և «Արմենիա» հեռուստաընկերության կողմից ստացավ իրավունք ներկայացնելու մեր երկիրը «Նոր ալիք 2013» միջազգային մրցույթում: «Մանկական նոր ալիք 2013» մրցույթում Հայաստանը ներկայացրեց 9-ամյա Էլինա Չոլախյանը:

Հունիսին` «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին նվիրված «Արեւ ենք միասին» երգի տեսահոլովակը իր շուրջ համախմբեց հայտնի մշակութային, հասարակական գործիչներին մեկ` բարեգործության գաղափարի շուրջ: ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած երաժշտությամբ երգի տեսահոլովակը մի երեխայի պատմություն է` տխուր, բայց երջանիկ ավարտով պատմություն, որն անտարբեր չի թողնում ոչ մեկին:

Հաջողությամբ իր ընթացքը շարունակեց «Ջազը և Գյումրին» երաժշտական նախագիծը, որը միտված էր Գյումրիում ջազի պրոպագանդմանը: Նախագծի ինֆորմացիոն հովանավորն էր նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Նախագիծը իր 1-ամյակը Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղեցիկ համերգով ամփոփեց նոյեմբերի սկզբին:

EMPYRAY հայկական ռոք խումբը փոխեց ձայնը` Սարգիս Մանուկյանի փոխարեն, այժմ խմբում երգում է Եվա Սուջյանը:

Հետաքրքիր և անկանխատեսելի իրադարձություններ ծավալվեցին նորաձևության բնագավառում: «Հայկական նորաձևության շաբաթ» (Armenian fashion week) առաջին անգամ նոյեմբերի 6-10-ը անցկացվողեռօրյա միջոցառման անցկացման փաստը դժգոհությունների տեղիք է տվել ոլորտում հայաստանյան երկարամյա առաջատարների շրջանում:«Հայկական նորաձևության շաբաթ» միջոցառման կազմակերպիչների հավաստմամբ` իրենք նպատակ էին ունեցել առաջին հերթին նպաստել երկրում նորաձևության զարգացմանը: «Հայկական նորաձևության շաբաթի» (Armenian fashion week) գլխավոր պրոդյուսեր Գրիգոր Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի միջոցով արձագանքեց նոյեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում նորաձևության ոլորտի հայաստանյան առաջատար ներկայացուցիչներ`Կարինե Դնոյանի, Լիլիթ Մարգարյանի, Արամ Նիկոլյանի, Միքայել Դանիելյանի և Գևորգ Շադոյանի հնչեցած կարծիքներին, որոնք բացասական գնահատականներ էին պարունակում անցկացված միջոցառման առնչությամբ` նշելով, որ անիմաստ է Հայաստանում կազմակերպել նորաձևության շաբաթ միայն արտերկրից ժամանած դիզայներների մասնակցությամբ և առանց ներգրավելու երկրում ստեղծագործողներին: Հովհաննիսյանը համաձայն չէր «Հայկական նորաձևության շաբաթ»-ի մասին հնչած կարծիքների հետ, սակայն առաջարկեց մոռանալ ստեղծված թյուրիմացությունը և առաջ շարժվել:

Նոյեմբերի վերջին` «Մանկական եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրեց 15-ամյա Մոնիկա Ավանեսյանն իր «Շոկո ֆաբրիկա» երգով, թեև երգչուհին իր թիմակիցմերի հետ բարձր հորիզոնական չզբաղեցրեց, սակայն տպավորիչ ելույթ ունեցավ:

Հայ երիտասարդության շրջանում «Սարի աղջիկ» երգի հայկական արմատների վերհանմանն ու հայտնի դառնալուն միտված համանուն նախագիծը հաջողությամբ շարունակեց իր ընթացքը: Մոտ մեկուկես ամսվա կենսագրություն ունեցող կամավորական նախագիծը հանրության դատին է ներկայացել երգիչ Անդրեի կողմից ձայնագրված երգով, ինչպես նաև sari-aghjik.com կայքի ստեղծմամբ:

Հանրահայտ ջազային երաժշիտ Տիգրան Համասյանը ամռան վերջին վարպետության դասեր տվեց Հայաստանում և Արցախում: Համասյանը հայաստանյան երկրպագուներին իր նոր`«Ստվերների թատրոն» երաժշտական ալբոմն ունկնդրելու հնարավորություն ընձեռեց: Դետեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժիշտը հանդես եկավ իր բենդի հետ: Համերգը «Հայկական դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիա» նախագծիշրջանակում էր, որն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձ հովանու ներքո:

«Հայկական երաժշտական հեռուստաալիք» մրցանակաբաշխությունը դեկտեմբերին որոշեց շոու-բիզնեսի լավագույններին` յոթ անվանակարգելում: «Տարվա լավագույն կատարում» և «Տարվա հիթ» անվանակարգերում հաղթող է ճանաչվել երգչուհի Սիրուշոյի «Պռոգոմեշ» երգը: «Տարվա արտիստ» տիտղոսին արժանացել է երգչուհի Ջուսը: «Տարվա լավագույն համագործակցություն»-ը՝ Գևորգ Մարտիրոսյանի և Արմոյի «Շնորհավոր» կատարումն էր: Էրիկը երրորդ տարին է, ինչ մրցանակաբաշխության շրջանակում ստացել է «Տարվա լավագույն» երգիչ կոչումը: «Տարվա լավագույն երգչուհի» է ճանաչվել Քրիստինե Պեպելյանը:

Տարին խորհրդանշական ամփոփեց երգչուհի Էմմին, ում «Նոր տարի» ձայնասկավառակում ներկայացված են կոմպոզիտոր, երաժիշտ Արթուր Գրիգորյանի հեղինակած 4 երգերը: Երգչուհի Դալիթա Ավանեսյանը տոնական օրերին ընդառաջ ներկայացրեց իր «Ամանոր» երգը:

Տարվա ընթացքում մենք անդրադարձել ենք նաև մյուս երգիչ-երգչուհիների մենահամերգներին, շնորհանդեսներին, հարցազրույցներ ենք ներկայացրել հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի, Էռնա Յուզբաշյանի, Էրիկի, Արմինկայի, Արամ MP3-ի այլ հայտնիների հետ:

Շոու բիզնեսի ոլորտում կատարվող իրադարձությունները այս տարի ևս իր դիտակետում պահեց Տաթևիկ Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում