Շոու բիզնես

Սիրուշոն եւ «Դորիանս»-ը համատեղ համերգով հանդես կգան Երեւանում

3 րոպեի ընթերցում

Սիրուշոն եւ «Դորիանս»-ը համատեղ համերգով հանդես կգան Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոն եւ «Դորիանս» ռոք խումըապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճումհանդես կգան «Միասին մեկ բեմում» համերգային ծրագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 15-ին ոչ ֆորմալ ձեւաչափում հրավիրված ասուլիսի ընթացքում Սիրուշոն նշեց, որ ուրախ է համագործակցության նման առիթի համար:

«Ինձ մոտ այնպես է ստացվում, որ Հայաստանում հաճախ համերգներ չեմ ունենում: Իսկ ես շատ կարոտել եմ հանդիսատեսին»,- ասաց երգչուհին` նշելով, որ առաջիկա համերգին պատրաստվում է այնպես, ինչպես իր անհատական համերգին:

«Ուրախ եմ, որ համերգը լինելու է հենց «Դորինաս»-ի հետ, քանի որ շատ եմ սիրում խմբի կատարումները»,- հավելեց երգչուհին:

««Երկու համերգ մի բեմում» համերգը «Եվրատեսիլ»-ի հետ պետք չէ կապել: Այս համերգին նաեւ անակնկալներ են սպասվում»,- ասաց «Դորիասն» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը: Նա նշեց, որ խումբը սիրում է երաժշտական փորձարկումներ, իսկ այս դեպքում միախառնվելու են ռոք եւ փոփ ոճերը:

Համերգի կազմակերպիչ Deem communications ընկերության տնօրեն Րաֆֆի Նազիբիլյանը նշեց, որ ընկերությունը եւ արտիստները ոգեւորված են երկրպագուների դրական արձագանքով; «Մենք միշտ փորձում ենք նորություններով ներկայանալ հայ հանդիսատեսին, ինչպիսին եղել են նաեւ Սերժ Թանկյանի ծրագրերը»,- ասաց Նիզիբիլյանը:

«Միասին մեկ բեմում» համերգային ծրագրում համադրվելու են ռոք եւ փոփ ոճերի, ինչպես նաեւ ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը կուղեկցվի պարային եւ լուսային շոու ծրագրով: Սիրուշոյի եւ «Դորիանս»-ի կատարմամբ համերգի ընթացքում կհնչեն նաեւ համատեղ ստեղծագործոթյուններ: Երաժիշտների միջեւ ստեղծագորական համագործակցության նկատմամբ արդեն մեծ հետաքրքրություն կար օրեր առաջ Youtube-ում տեղադրված անակնկալ տեսահոլովակից, որն ունեցել է ավելի քան 18 հազար դիտում 5 օրվա ընթացքում: Պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք Սիրուշոն կապ կունենա նաեւ «Դորիանս»-ի Lonley planet երգի վերջնական գործիքավորման հետ, Սիրուշոն նշեց, որ պատրաստ է օգտակար լինել խմբին ցանկացած ստեղծագործական հարցում: «Կարծում եմ` իրենք ամեն ինչ իրենցով շատ լավ են անում»,- ավելացրեց երգչուհին: Սիրուշոն ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2008» երգի մրցույթում: «Դորիանս»-ը կմեկնի Շվեդիա` ներկայացնելու մեր երկիրը «Եվրատեսիլ 2013»-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում