Շոու բիզնես

«Եվրատեսիլ»-ի սիրված լինելու գաղտնիքը մարդկանց միավորելու մեջ է. Սիթցե Բեքքեր

4 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ»-ի սիրված լինելու գաղտնիքը մարդկանց միավորելու մեջ է. Սիթցե Բեքքեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ» երգի մրցույթը (Eurovision Song Contest) Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա ամենախոշոր նախագծերից է, որն ամեն տարի միլիոնավոր մարդկանց միավորում է իր շուրջը: Եվրոպական հեռարձակողների միության «Եվրատեսիլ» մրցույթիկազմակերպչական հարցերով ղեկավարՍիթցե Բեքքերը«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը առաջին հերթին կարտացոլի այն, թե ինչպես են մարդիկ նշում իրենց միավորող տոնը:«Շվեդացիների թիմը շատ հմուտ է իր գործում եւ գիտե ինչպես անցկացնել հրաշալի շոու»,- ասաց Բեքքերը:

Մրցույթիկազմակերպչական հարցերով ղեկավարը այս տարվա շոուի ընթացքում բազմաթիվ անակնալներ է խոստանում:«Ինչպես միշտ, կլինեն մի շարք անակնկալներ, սակայն, եթե բացեմ բոլոր փակագծերը, ապա դրանք կդադարեն անակնկալ լինելուց»,- ասաց նա: Այն, որ 1956 թվականից սկսած «Եվրատեսիլ» երգի մրցույթը Եվրոպայի ամենասիրված հեռուստաշուուն է, Բեքքերըպայմանավորում է նրանով, որ այն միակ միջոցառումն է, որը միավորում է ամբողջ Եվրոպան:«Եւ եթե անգամ ինչ-որ մեկը լքում է Եվրոպան` մեկնելով Ավստրալիա կամ Միացյալ Նահանգներ, ապա շարունակում է բավականություն ստանալ մրցույթը դիտելուց»,- վստահ է ԵՀՄ ներկայացուցիչը:

Անդրադառնալով «Եվրատեսիլ 2013»-ի We are one` «Մեկն ենք մենք», կարգախոսին` Բեքքերը նշեց, որ այն արտացոլում է այն, ինչի մասին է «Եվրատեսիլ» երգի մրցույթը առհասարակ:«Լինել միասին, տոնել, բավականություն, հաճույք ստանալ, եւ, իհարկե, նաեւ մրցակցել: Թիթեռը` մրցույթի այս տարվա խորհրդանիշը, նույնպես ներակայացնում է կարգախոսն իր ողջ բազմազանությամբ»,- ասաց Բեքքերը` հավելելով որ շատ կարեւոր է, որ մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարողանա «խոսել» եվրոպացի հանրության հետ:

Շվեդիան հնարավորություն ստացավ հյուրընկալել մրցույթը, երբ «Եվրատեսիլ 2012»-ը հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը "Euphoria" երգով:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ` «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը: Երգի ընտրությունը կկատարվի ազգային ընտրությամբ՝ հեռուստադիտողների sms հաղորդագրությունների ռւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ: Հայաստանյան ազգային ընտրությունը կկայանա մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում, որի ընթացքում Գոռ Սուջյանը կկատարի երգի մրցույթին ներկայացված լավագույն երգերը: «Եվրատեսիլ 2013» կմեկնի այն երգը, որը ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության (50/50) արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները: Համաձայն վիճակահանության` Հայաստանը կներկայանա մայիսի 16-ին՝ մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում:

«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում: Այս տարի մրցույթին մասնակցելու է 39 երկիր:

Պատրաստեց Տաթեւիկ Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում