«Շիրխանի պար». Գարիկն ու Սոնան նոր հոլովակ են հրապարակել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը երկրպագուներին են ներկայացրել «Շիրխանի պար» երգի տեսահոլովակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակը հասանելի է «YouTube»-ում:
Երգի գործիքավորումն իրականացրել է Գարիկ Պապոյանը, որը հանդես է գալիս նաև որպես կիթառահար: Բաս կիթառահար` Դավիթ Պարոնիկյան, հարվածային գործիքներ՝ Նարեկ Խեչումյան:
Գարիկ Պապոյանն ու Սոնան Ռուբենյանը 2017 թվականից կազմել են «Գարիկ Սոնա» խումբը: Նրանք ներկայացնում են հին ու նոր հայկական երգերի վերամշակված տարբերակներ, հանդես են գալիս համերգներով: 2017 թվականին Գարիկն ու Սոնան Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդման շրջանակում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը ճանաչվել է «Տարվա հիթ»: