Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կիեւի Մայդանում Ամանորի գիշերն սպասում են Pink Floyd-ին եւ Modern Talking-ին

Կիեւի Մայդանում Ամանորի գիշերն սպասում են Pink Floyd-ին եւ Modern Talking-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի Անկախության մայդանում Ամանորի գիշերը կկայանա տոնական մեծ համերգ, որի մասնակիցների թվում կարող են լինել Pink Floyd եւ Modern Talking խմբերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: «Մենք սպասում ենք, որ Ամանորի գիշերը Մայդանում կհավաքվի առնվազն մեկ միլիոն մարդ, եւ դա կարող է դառնալ համաշխարհային ռեկորդ»,- պատմել է Միխայիլ Բլավացկին, որը կատարում է այսպես կոչված Ազգային դիմադրության շտաբի պարետի պարտականությունները:

Բլավացկին հայտնել է, որ բանակցություններ են ընթանում համերգին Pink Floyd լեգենդար բրիտանական խմբի եւ 80-ական թվականներին Խորհրդային Միությունում մեեծ ժողովրդականություն վայելող Modern Talking գերմանական խմբի մասնակցության շուրջ:

Ուկրաինական ընդդիմության առաջնորդները խոստացել են իրենց ընտանիքների հետ միասին Նոր տարին դիմավորել Մայդանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am