Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՄՄ-ին անդամակցելը կնպաստի Հայաստանից գյուղմթերքի արտահանման ավելացմանը. գյուղփոխնախարար

ՄՄ-ին անդամակցելը կնպաստի Հայաստանից գյուղմթերքի արտահանման 
ավելացմանը. գյուղփոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին գյուղատնտեսայան արտադրության աճ է նկատվում, սակայն ոլորտում դեռ կան խնդիրներ, որոնք կլուծվեն արտահանման ծավալների մեծացման միջոցով: Այս մասին դեկտեմբերի 5-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

«Կարտոֆիլի արտահանման հարցում մեզ օգնեց այն փաստը, որ շատ երկրներում այս տարի ցածր բերք էր ստացվել, և, հետևաբար, մեր բերքի պահանջարկը մեծացել էր: Իսկ ընդհանուր արտահանման հարցը շատ ավելի ճիշտ կլուծվի` երբ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը: Այդ պարագայում Հայաստանից գյուղմթերքներ արտահանելու ծավալները կավելանան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գառնիկ Պետրոսյանը:

Մաքսային միությանը միանալու որոշման մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում ՌԴ Նախագահի հետ հանդիպումից հետո: Հայաստանի ղեկավարն արտահայտել է նաև մեր երկրի տրամադրվածությունը Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Նոյեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Երևանում ստորագրել են համագործակցության ամրապնդման հուշագիր, որը կապահովի ՄՄ-ի մարմիններին Հայաստանի բոլոր կառույցների միացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am