ՄՄ-ին անդամակցելը կնպաստի Հայաստանից գյուղմթերքի արտահանման ավելացմանը. գյուղփոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին գյուղատնտեսայան արտադրության աճ է նկատվում, սակայն ոլորտում դեռ կան խնդիրներ, որոնք կլուծվեն արտահանման ծավալների մեծացման միջոցով: Այս մասին դեկտեմբերի 5-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
«Կարտոֆիլի արտահանման հարցում մեզ օգնեց այն փաստը, որ շատ երկրներում այս տարի ցածր բերք էր ստացվել, և, հետևաբար, մեր բերքի պահանջարկը մեծացել էր: Իսկ ընդհանուր արտահանման հարցը շատ ավելի ճիշտ կլուծվի` երբ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը: Այդ պարագայում Հայաստանից գյուղմթերքներ արտահանելու ծավալները կավելանան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գառնիկ Պետրոսյանը:
Մաքսային միությանը միանալու որոշման մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում ՌԴ Նախագահի հետ հանդիպումից հետո: Հայաստանի ղեկավարն արտահայտել է նաև մեր երկրի տրամադրվածությունը Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Նոյեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Երևանում ստորագրել են համագործակցության ամրապնդման հուշագիր, որը կապահովի ՄՄ-ի մարմիններին Հայաստանի բոլոր կառույցների միացումը:
- Գյուղնախարարությունը Մաքսային միության երկրներում Հայաստանի գյուղմթերքի նոր
շուկաներ է տեսնում
Այս տարի մեր երկրից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալի 2/3-ն մատակարարվել է Ռուսաստան: - Գյուղատնտեսության փոխնախարարը լոլիկի շուկայում պակասուրդ չի կանխատեսում
Ռոբերտ Մակարյանը տեղեկացրեց, որ Հայաստանից այս տարվա անցած ժամանակահատվածում արտահանվել է 841 տոննա լոլիկ՝ նախորդ ամբողջ տարվա 140 տոննայի դիմաց: - Հայաստանի 3 մարզերում կկառուցվի 5 սպանդանոց
Սպանդանոցները կկառուցվեն Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում: - Գյուղատնտեսության փոխնախարարը լուրջ խնդիր է համարում մորմազգիների
ցեցի տարածումը
«Մենք բոլոր միջոցները գործադրում ենք, որպեսզի կանխենք այս վնասատուի տարածումը»,- Գառնիկ Պետրոսյանը: - Գյուղփոխնախարարը կարտոֆիլի արտահանման աճի հնարավորությունը կապում է
արտաքին խոչընդոտների վերացման հետ
Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ ծիրանի արտահանման ծավալը 2013թ.-ին հետխորհրդային տարիների համար բացառիկ էր: