Քաղաքականություն

Ադրբեջանին զենքի վաճառքը չի խախտել հավասարակշռությունը տարածաշրջանում. Բորդյուժա

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանին զենքի վաճառքը չի խախտել հավասարակշռությունը տարածաշրջանում. Բորդյուժա

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանին զենք վաճառելը տեղավորվում է Ռուսաստանի Դաշնության բիզնես հետաքրքրությունների շրջանակներում ու միտված է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանը: Այդ մասին հունիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով Ադրբեջանին զենք մատակարարելու հանգամանքին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ Ռուսաստանը զենք է մատակարարում աշխարհի տասնյակ երկրների՝ այդ թվում ՀԱՊԿ կազմում չգտնվող: Բորդյուժան ասաց, որ դա Ռուսաստանի Դաշնության բիզնեսն է, շուկան ու տնտեսությունը: «Երբ խոսքը գնում է կովկասյան տարածաշրջանի մասին, զենք մատակարարելու որոշման գլխավոր սկզբունքը հավասարակշռության պահպանումն է: Այդ գլխավոր սկզբունքն ամբողջությամբ պահպանվում է այդ թվում ձեր հարեւանին զենք վաճառելու որոշումն ընդունելիս: Ամեն դեպքում, այսօր այդ հավասարակշռությունը խախտված չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բորդյուժան՝ հավելելով, որ Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ անդամ է ու իր անվտանգությունն ապահովելու համար դաշնակիցներից օգնություն ստանալու իրավունք ունի:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աղբյուրն օրեր առաջ ռուսական «Ведомости» պարբերականին տեղեկացրել է, որ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ցամաքային զինատեսակների մատակարարումը: Աղբյուրի տվյալներով՝ գործարքի ընդհանուր գումարը կարող է հասնել մեկ միլիարդ դոլարի:Ադրբեջանն աչքի է ընկնում ընդգծված հակահայկական գործունեությամբ: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը համալրվում է զինտեխնիկայով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում