Մշակույթ

Լեգենդար DDT ռոք խմբի համերգը խոստանում է տոն դառնալ երեւանցիների համար

2 րոպեի ընթերցում

Լեգենդար DDT ռոք խմբի համերգը խոստանում է տոն դառնալ երեւանցիների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան լեգենդար DDT ռոք խումբըհունիսի 16-ինհամերգով հանդես կգա Երեւանի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում՝ «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության շրջանակում: «Ժողովրդական դիվանագիտության առաքելության» շրջանակներում Երեւան կայցելի շուրջ հինգ հարյուր օտարերկրյա հյուր, այդ թվում` շուրջ երկու հարյուր մշակույթի գործիչներ, ձեռներեցներ եւ լրագրողներ Էստոնիայից։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ժողովրդական դիվանագիտության առաքելության» համահիմնադիր Մելիս Կուբիտսը նշեց, որ DDT ռոք-խմբի մենակատար Յուրի Շեւչուկի համերգով կեզրափակվի միջոցառումների շարքը, որոնք կանցկացվեն Երեւանում հունիսի 12-16-ը:

«Կարծում եմ այն միջոցառումները, որոնք տեղի կունենան առաքելության շրջանակում, այդ թվում Միխայլ Ժվանեցկու հեղինակային երեկոն եւ Շեւչուկի համերգը, իսկական տոն կդառնան երեւանցիների համար»,- նշեց Կուբիտսը: Նրա խոսքով` խմբիերեւանյան համերգի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ 2013 թվականի փետրվարին: Նա նշեց, որ Յուրի Շեւչուկի` Հայաստան այցելելու ցակնությունը մեծ է:

Քաղաքացիական նախաձեռնության նպատակն է Հայաստանի հին մշակույթին եւ պատմությանը ծանոթանալը եւ արտերկրում այլ մշակույթները ներկայացնելը։

DDT ռոք խմբի երեւանյան համերգի կազմակերպիչն է Mezzo production-ը: DDT-ն հիմնադրվել է 1980-ին Ուֆայում: Խմբի հիմնադիրը, երգերի մեծ մասի հեղինակը կոմպոզիտոր, նկարիչ, հասարակական գործիչ եւ պրոդյուսեր Յուրի Շեւչուկն է:

«Ժողովրդական դիվանագիտության առաքելության» իրականացմանը աջակցում են ՀՀ մշակույթի եւ Արտաքին գործերի նախարարությունները: Վեց օրերի ընթացքում նախատեսվում են մոտ 40 միջոցառումներ Երեւանում, Գյումրիում, Ծաղկաձորում, Տաթեւում, Էջմիածնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում