Մշակույթ

Սևակի գրիչը սթափեցնող է. այսօր մեծանուն գրողի հիշատակի օրն է

3 րոպեի ընթերցում

Սևակի գրիչը սթափեցնող է. այսօր մեծանուն գրողի հիշատակի օրն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարույր Սևակի տուն-թանգարանում (Արարատի մարզի Զանգակատուն համայնք) հունիսի 17-ին Պարույր Սևակի հիշատակի օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են մեծանուն գրողի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ:

image-17-06-24-04-44-1.jpg

Դրանց հետևել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, սևակասերներ:  

image-17-06-24-04-42-2.jpg

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը աջակցության համար: Նա տեղեկացրել է, որ Սևակի 100-ամյակի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ: 

image-17-06-24-04-44.jpg

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: 

«Մարդու մեծությունը չափվում է ապագայով՝ թե որքան ներդրում ես ունենում մշակույթի, պետության զարգացման գործում: Պարույր Սևակն իր մտածողությամբ և՛ մեծ քաղաքացի էր, և՛ մեծ գրող ու խիզախ հրապարակախոս, գրականագետ ու գիտնական: Նա մեծություն էր, քանի որ նրա գրիչը, բացի մեր ժողովրդի հոգեբանությանը բնորոշ արժեքներ ստեղծելուց, նաև սթափեցնող էր»,- ասել է Էդվարդ Միլիտոնյանը: Նրա գնահատմամբ՝ Սևակի ստեղծագործությունը մրցակցային է նաև համաշխարհային գրականության մեջ և տարբեր լեզուներով շարունակաբար թարգմանվում է:

Մինչ միջոցառումների մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Պարույր Սևակի որդու՝ գրականագետ Արմեն Ղազարյանի հիշատակը, որը մեծ ներդրում է ունեցել սևակագիտության ոլորտում:

image-17-06-24-04-44-2.jpg

Միջոցառումների շրջանակում տեղի են ունեցել Պարույր Սևակի «100» գրքի, «Իբրև սկիզբ» խորագրով սեղանի խաղի, «Վարք մեծաց» բանաստեղծության 20 անիմացիայի (ԱՌԼՈՒՊԱ հավելվածի միջոցով) շնորհանդեսները: Իսկ տուն-թանգարանի այգում բեմադրվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Մարդը ափի մեջ» ներկայացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում