Սփյուռք

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացել է սիրիահայերի «Կարոտ» երգչախմբի համերգը

2 րոպեի ընթերցում

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացել է սիրիահայերի «Կարոտ» երգչախմբի համերգը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել սիրիահայերի «Կարոտ» երգչախմբի համերգը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի ղեկավարությամբ և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի ընթացքում հնչել են հայերեն և արաբերեն կատարումներ: Ներկաներին ցուցադրվել է 1964թ Թաթուլ Ալթունյանի անսամբլի՝ Սիրիա այցելության մասին տեսաֆիլմ: Համերգին ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հայաստան տեղափոխված սիրիահայեր դոկտոր Պետրոս Բոյաջյանի, դոկտոր Ռոբերտ Սուլայանի, Հրայր Ագիլյանի, տիկին Բետի Մինասյանի, ինչպես նաև Ժիրայր Ալթունյանի նախաձեռնությամբ 2013 թվականի հունվարի սկզբին ստեղծված այս երգչախմբի նպատակն է շարունակել սիրահայության մշակութային ավանդույթները և աջակցել նրանց ինտեգրմանը հայաստանյան հասարակական կյանքին: Երգչախմբի կազմում են 40 սիրիահայեր, ովքեր ներկայացնում են հայկական ժողովրդական, հայրենասիրական, ինչպես նաև՝ արաբական երգեր:

Համերգից ստացած հասույթը տրամադրվելու է Հայաստանում գտնվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում