Տարածաշրջանային

Ադրբեջանում հնադարյան հայկական եկեղեցին ներկայացվել է որպես աղվանական

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում հնադարյան հայկական եկեղեցին ներկայացվել է որպես աղվանական

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Օղուզ վերանվանված Վարդաշեն քաղաքում գտնվող հնադարյան հայկական եկեղեցին վերանորոգումից հետո վերածվել է «աղվանական» եկեղեցու: Ներկայիս Ադրբեջանի հյուսիսարեւելյան շրջանում գտնվող Վարդաշենում երկու եկեղեցի է գործել. հայկական եկեղեցին, որը վերագրվում է 9-10-րդ դարերին եւ ռուսների կողմից 1850 թ-ին քրիստոնյա ուդիների համար կառուցված ուղղափառ եկեղեցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, aznews.az լրատվական կայքը հայտնում է, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը վերանորոգել է հայկական եկեղեցին եւ այն անվանել «Աղվանական եկեղեցի»: Նշվում է, որ վերանորոգման ժամանակ եկեղեցու կառուցման տարեթիվն ու վրայի հայկական բոլոր գրություններն ու քանդակները քանդվել կամ ցեմենտապատվել են:

Ինչպես երեւում է, Ադրբեջանում այդ կերպ ցանկանում են ժխտել այդ վայրում 1000 տարի առաջ հայերի բնակվելու փաստը: Հետաքրքրիր է` նման բարբարոսական եւ հակահայկական վարքագիծ հետապնդող Ադրբեջանում ինչպես են վարվել ադրբեջանցիները Վարդաշենի հարեւան Նուխի քաղաքում (վերանվանվել է Շաքի) գտնվող հայկական երեք եկեղեցիների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում