Մշակույթ

Հայկական եկեղեցիներ են ընդգրկվել եվրոպական ժառանգության առավել վտանգված կոթողների նախնական ցուցակում

2 րոպեի ընթերցում

Հայկական եկեղեցիներ են ընդգրկվել եվրոպական ժառանգության առավել վտանգված կոթողների նախնական ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մշակութային ժառանգության երկու կոթողներ` Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին և Թուրքիայի տարածքում գտնվող Սբ Գևորգ հայկական եկեղեցին,ընդգրկվել են եվրոպական մշակութային ժառանգության առավելվտանգված մշակութային և պատմական կոթողների նախնական ցուցակում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշում է բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը:

«Ընդհանուր առմամբ 14 հնագիտական ​​վայրեր, կրոնական շինություններ, պատմական քաղաք-կենտրոններ և ռազմական ամրություններ ընդգրկվել են ամենից վտանգված մշակութային և պատմական արժեք ներկայացնող կոթողների նախնական ցուցակում»,- հայտնում է թերթը:

Շուրջ 21 երկրների կողմից անվանակարգումներկայացված և մշակութային ու պատմական արժեք ներկայացնող 40կոթողներից փորձագետների կողմից ընտրվել են 14-ը, որոնք կկրճատվեն` հասցվելով յոթի` վերջնական ցուցակի համար: Վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 16-ին Աթենքում Europa Nostra-ի (The Voice of Cultural Heritage in Europe) 50-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ:

Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին աշխարհի առաջին քրիստոնեական կառույցներից մեկն է` կառուցված հինգերորդ դարասկզբին: Եկեղեցինլրջորեն վնասվել է պարբերական ջրհեղեղների հետևանքով և անհապաղ վերանորոգման կարիք ունի: Ժամանակակից Թուրքիայի Մարդին քաղաքում գտվող Սբ Գևորգ հայկական եկեղեցին ևս թվագրվում է հինգերորդ դարով և այժմ լքյալ վիճակում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում