Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բոստոնի հայ ներգաղթյալներին նվիրված քանդակը վերանորոգումից հետո նոր տեսք է ստացել

Բոստոնի հայ ներգաղթյալներին նվիրված քանդակը վերանորոգումից հետո 
նոր տեսք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոստոնի North End և Waterfront շրջանի հայ ներգաղթյալներին նվիրված աբստրակտ քանդակը վերանորոգման արդյունքում բոլորովին նոր տեսք է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով North End Waterfront կայքը, հեղինակի մտահաղացման համաձայն` «Հայկական ժառանգություն»  զբոսայգում տեղադրված քանդակը յուրաքանչյուր տարի պետք է վերանորոգվի` խորհրդանշելով բոլոր նրանց, ովքեր բաժանվել են իրենց ծննդավայրից և նոր կյանք սկսել Մասաչուսեթսի ափամերձ այս շրջանում: Քանդակն առաջին անգամ է վերանորոգվում զբոսայգու կառուցումից և տեղադրումից ի վեր:

Ընդհանուր առմամբ, ողջ զբոսայգին հարուստ է սիմվոլներով և խորհրդանշական մեծ նշանակություն ունի: Զբոսայգու ոլորուն ճանապարհներով շրջանաձև լաբիրինթը խորհրդանշում է կյանքի ընթացքը, իսկ կենտրոնում գտնվող ջրավազանը հույս և վերածնունդ է խորհրդանշում: 

«Հայկական ժառանգություն» զբոսայգին կառուցվել է 2012 մայիսին Armenian Heritage Foundation-ի միջոցներով: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտաքին և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]