Հասարակական

Թուրքիայի հայ ոսկերիչները Հայաստանի գործընկերների հետ համագործակցելու մեծ ցանկություն ունեն

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի հայ ոսկերիչները Հայաստանի գործընկերների հետ համագործակցելու մեծ ցանկություն ունեն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրիքայի հայ ոսկերիչները Հայաստանի հետ համագործակցելու մեծ ցանկություն ունեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Կ. Պոլսի հայազգի ոսկերիչ Հակոբջան Հուլյարը, ով իր աշխատանքերով մասնակցում էր հոկտեմբերի 29-ին Երևանում բացված ոսկերչական իրերի ցուցահանդեսին:

«Այս ցուցահանդեսին ես ներկայացնում եմ ալլոյի արտադրատեսակներ: Կ. Պոլսում ունենք մեր խանութը և զբաղվում ենք ոսկերչությամբ: Ալլոյը օգտագործվում է ոսկուն գույն տալու համար. կարմիր կամ դեղին գույնի ոսկի ստանալու համար կիրառվում է համապատասխան գույնի ալլոյ: Պետք է ասեմ, որ Հայաստան առաջին անգամ ենք եկել և ներկայացնում ենք մեր արտադրանքը: Մինչև այժմ մեր արտադրանքը ուղարկել ենք Չինաստան, Թայլանդ, գործածվում է Թուրքիայում, սակայն մեծ ցանկություն կա Հայաստանի հետ համագործակցելու և մեր արտադրանքը ներկրելու»,- ասաց Թուրքիայի հայազգի ոսկերիչը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ԱյնԵրևանում կազմակերպվում է երկրորդ անգամ` ներկայանալով արդեն 70-ից ավելի օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներով: Հայազգի ոսկերիչները ժամանաել էին Թուրքիայից, ԱՄՆ-ից, Թայլանդից, Իտալիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Սիրիայից և աշխարհի տարբեր ծայրերից:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում