Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խանջյան փողոցում փլուզված կիսակառույցի շինարարությունն անօրինական էր իրականացվում

Խանջյան փողոցում փլուզված կիսակառույցի շինարարությունն անօրինական 
էր իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Խանջյան 20 հասցեում փլուզված կիսակառույցի շինարարությունն ապօրինի էր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, Խանջյան 20 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվությունը տրվել է «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ներին, սակայն շինարարական աշխատանքներն իրականում իրականացնում է «Չիլինգարյան դիզայն քոնսթրաքշն» ՍՊԸ-ն: «Տարածքը նախատեսված էր բացօթյա սրճարանի եւ զվարճալիքների կենտրոն կառուցելու համար, բայց քանի որ սահմանված ժամկետներում շինարարությունը չէր ավարտվել, Երեւանի քաղաքապետի որոշմամբ կազմվել է արձանագրություն եւ նշանակվել ավելի քան 2 միլիոն դրամի տուգանք: Արձանագրությունը կազմելու ժամանակ շինարարությունը դադարեցվել է:Շինարարության թույլտվությունը տրվել է 2009թ. դեկտեմբերի 23-ին, ժամկետը երկարացվել է 2011թ. մարտի 17-ին»,-ասաց Գեւորգյանը:

«Չիլինգարյան դիզայն քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունից հրաժարվեցին պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին` նշելով, որ պարզաբանումներ տալու իրավասու է միայն տնօրենը, ով աշխատավայրում չէ:  

Երեւանի Խանջյան փողոցի 20 շենքի հարեւանությամբ գտնվող կիսակառույցի փլուզման հետևանքով փլատակների տակ է մնացել 11 շինարար։ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ` տուժածներից 9-ին` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, շտապօգնության բրիգադները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Համալիր հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է ՀՀ առողջապահության նախարարության Դերենիկ Դումանյանը: Բուժանձնակազմը տուժածներին դուրս է բերել շոկային վիճակից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]