Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

19-րդ դարի հայերեն «Հմայիլը» Մարսելից տեղափոխվեց Մատենադարան

19-րդ դարի հայերեն «Հմայիլը» Մարսելից տեղափոխվեց Մատենադարան

ԵՐԵՎԱՆ, 26  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Մարսել քաղաքի մշակութային կենտրոնը Մատենադարանին նվիրաբերեց 19-րդ դարի «Հմայիլ» ձեռագիրը: Նվիրատվության արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին, Մատենադարանում. «Հմայիլ»-ի նվիրատուն Վարժուան Արթինն է` Մարսելի «Արամ» միության նախագահը: Վարուժանի հայրը` միության հիմնադիր Ժան Կարպիս Արթին էր, ով երկարամյա գործունեություն է ծավալել Մարսելի եւ Ֆրանսիայի հայ համայնքների ձեւավորման եւ զարգացմանն առնչվող պատմական փաստաթղթերի եւ վավերագրերի հավաքման գործում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի խոսքով,  Վարուժանն ունի Հայոց ցեղասպանության եւ ֆրանսիահայ գաղութի ձեւավորման մասին շատ արժեքավոր փաստաթղթեր, որոնցից մեկը Մատենադարանին փոխանցված «Հմայիլն» է: Մատենադարանն առաջիկայում  կընդլայնի «Արամ» միության հետ համագործակցությունը  նաեւ արխիվների մշակման գործում:  Թամրազյանի նշեց, որ եւ այս, եւ Մատենադարանին նվիրաբերված այլ ձեռագրերը կներկայացվեն գիտական լայն շրջանակներին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կայանալիք գիտաժողովի ընթացքում: 

«Հմայիլ»-ը զարդարում են ձեռագրերին բնորոշ մի քանի յուրահատուկ մանրանկարներ` կատարված գծանկարայի ոճով: Ցավոք, այն ամբողջական չէ, ինչի պատճառով էլ անհայտ են մնում գրչի, տեղանվան եւ մի շարք այլ կարեւոր տվյալներ: Չնայած այս ամենին` «Հմայիլ»-ի արժեքը մեծ է:

«Ժան Կարպիս Արթինը նպատակ ուներ միությունը դարձնել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման եւ հայ մշակույթի քարոզչության կենտրոն եւ տարատեսակ միջոցառումներով, հատկապես երիտասարդներին, ցույց տալ Եղեռնի հետեւանքները»,- ասաց Վարուժան Արթինը: Նրա մեծ ցանկությունն է, որ ձեռագրերի մի մասն անպայմանորեն վերադառնան Հայաստան եւ տեղակայվեն Մատենադարանում:  

19-րդ դարի սկզբին ժապավենաձեւ հայերեն «հմայլը» թվագրվել է Մատենադարանի հմայլիների  հավաքածուի 518  համարի ներքո: Այն հմայագրերի ժողովածու է, որը կրողին պահպանում է փորձանքներից եւ ոչ բարերար ազդեցությունից: «Հմայիլ»-ն ունի 450 սմ երկարություն եւ 6, 7 սմ  լայնություն, այն գրված է նոտագրով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]