Մշակույթ

Մարգարիտ Շահինյանը կարծում է` Հայաստանում երաժշտական կյանքը հոգատարության կարիք ունի

2 րոպեի ընթերցում

Մարգարիտ Շահինյանը կարծում է` Հայաստանում  երաժշտական կյանքը հոգատարության կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի երգչուհի Մարգարիտ Շահինյանը մարտի 11-ին հոբելյանական համերգով հանդես կգա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, որով կամփոփի ստեղծագործական գործունեության 40 տարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարգարիտ Շահինյանը նշեց, որ Հայաստանից երկար ժամանակ բացակայության պատճառը սփյուռքում մշակութային գործունեություն ծավալելն էր:

«Լոս Անջելեսում ամբողջ գործունեությանս ընթացքում համագործակցել եմ համայնքի մշակութային կյանքին, դասախոսել Լոս Անջելեսի Մաշտոցի անունը կրող համալսարանում»,-ասաց նա:

Շահինյանը նշեց, որ սփյուռքում ստեղծել է «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնը, որտեղ ուսանել է հայ երաժշտությամբ հետաքրքրված բոլոր ցանկացողներին:

«Ես բացակայեցի, բայց հայ համայնքի համար մեծ աշխատանք կատարեցի: Գուցե ավելի շատ աշխատանք, քան կանեի իմ հայրենիքում»,-ասաց նա:

Անդրադառնալով ռաբիս երաժշտությանը, երգչուհին նշեց, որ ռաբիս ասված երեւույթն ավելի տարածում ունի եւ խրախուսվում է Հայաստանում, քան սփյուռքում. այնտեղ տարիքով մարդիկ, հասկանալով իրենց մշակույթի արժեքը, երբեք ռաբիս համերգների չեն գնում:

«Չնայած այսօր երաժշտա- մշակութային կյանքը մեծ հոգատարության կարիք ունի, սակայն ես ուրախ եմ, որ կան երիտասարդներ, ովքեր այնուամենայիվ այս մշակութային խառնիճաղանջի մեջ կապված են հայ մշակույթի, հայ երգի հետ»,-ասաց նա:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում