Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նույնիսկ ծպտյալ գործունեության տարիներին Գևորգ Վարդանյանն արձակուրդներին Երևան էր գալիս

Նույնիսկ ծպտյալ գործունեության տարիներին Գևորգ Վարդանյանն 
արձակուրդներին Երևան էր գալիս

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գևորգ Վարդանյանի հիշատակը պահելու լավագույն տուրքը կլինի նրա օրինակով` հայրենասիրությամբ, մատաղ սերնդին դաստիարակելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց լրագրող, Գևորգ Վարդանյանի կենսագրությունը ներկայացնող երկու գրքերի հեղինակ Գուրգեն Խաժակյանը:

«Իմ կյանքի և մասնագիտական գործունեության  լավագույն պահերը կապված են եղել հենց Գևորգ և Գոհար Վարդանյանների նվիրված գրքերի  պատրաստման հետ»,- նշեց Խաժակյանը: Նա ընդգծեց, որ Վարդանյանն իր կյանքի 30 տարիները ծպտյալ աշխատել է կնոջ հետ արտերկրում  և չի բացահայտվել: Գևորգ Վարդանյանը Խորհրդային Միության միակ հետախույզն էր, որ արժանացել է Հերոսի կոչման կենդանության օրոք և ոչ պատերազմական տարիներին: Վարդանյան հետախույզների ընտանիքի  մասին Գուրգեն Խաժակյանը հեղինակել է «Հպում լեգենդին» և «Հպումը լեգենդին շարունակվում է» գրքերը:

«Կարելի է ասել, որ նա մեր վերջին կենդանի լեգենդն էր, մեր մեծագույն հպարտությունը, և ինչը թերևս ամենակարևորն էր` նա հոգով-սրտով հայ էր: Նույնիսկ ծպտյալ ապրելու տարիներին նա արձակուրդների ընթացքում գալիս էր Երևան»,- պատմեց Խաժակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Վարդանյանը վերջին անգամ այս աշնանն էր եղել Երևանում: Գեւորգ Անդրեյի Վարդանյանը 2009 թվականին ՀՀ Նախագահի կողմից պարգեւատրվել Պատվո շքանշանով:

Խորհրդային Միության հերոս, ՀՀ Պատվո շքանշանակիր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը կյանքի 88-րդ տարում վախճանվել  է անբուժելի հիվանդությունից  Մոսկվայի Բոտկինի անվան  հիվանդանոցում հունվարի 10-ի երեկոյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am