Քաղաքականություն

Ռ. Մելքոնյան. «Թուրքիան ձախողեց «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը»

1 րոպեի ընթերցում

Ռ. Մելքոնյան. «Թուրքիան ձախողեց «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանն առաջիկա մեկ տարվա ընթացքում հավանական չէ: Ինչպես այսօր' Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երկամյակի օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, հնարավոր է ժամանակ գա, որ Թուրքիան ինքը հրաժարվի Եվրամիության անդամ դառնալու գաղափարից:

Թուրքագետի խոսքով' ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրամիությունը ճանաչեցին Թուրքիային որպես ոչ կառուցողական գործընկեր: «Ձախողվեց Թուրքիայի հռչակած «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը»,- նշեց բանախոսը' հավելելով, որ արձանագրություններն ու պատմական հանձնաժողովի ստեղծման մասին առաջարկը հակառակ արձագանքն ունեցան Թուրքիայում' ճեղքվածք առաջացնելով թուրքական պաշտոնական պատմագրության մեջ: Ըստ նրա' հայտնվեց թուրք պատմաբանների մի խումբ, որոնք այլ տեսակետ ունեն Հայոց ցեղասպանության մասին:

Ռ. Մելքոնյանը նշեց նաեւ, որ հակառակ ի սկզբանե ցուցաբերած պատրաստակամության, Թուրքիային արձանագրությունները ձեռնտու չէին: «Եթե արձանագրություններն այդքան «լավը» լինեին այդ երկրի համար, ապա այն արդեն ընդունած կլիներ դրանք»,- Ռ. Մելքոնյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում