Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Լույս է տեսել «Ապրելու բանաձեւե գրքի երկրորդ հատորը


ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Լույս է տեսել «Ապրելու բանաձեւե գրքի երկրորդ հատորը: 99 հերոսներ՝ մեկ գրքում, հերոսներ, որոնք իրենց կյանքն են զոհաբերել Արցախի հողը թշնամուց ազատագրելու, մայր հայրենիքի սահմանները զենքով պաշտպանելու սուրբ կռվին: Երեւանցի լրագրող Գոհար Մարտիկյանի հեղինակած «Ապրելու բանաձեւիե երկրորդ հատորը լույս է ընծայել «Տիգրան Մեծե հրատարակչությունը: Հատորը (խմբագիր՝ Վ. Մարտիկյան) տպագրվել է Արցախի գոյամարտի 20-ամյակի առիթով, «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամիե հովանավորությամբ: «Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչըե վիպասքում կերպավորված 19-րդ դարավարտի ու 20-րդ դարասկզբի «ազգի մատաղե ýիդայիների՝ անձնազոհ ազատամարտիկների օրինակելի սերունդը, բարեբախտաբար , ոչ միայն վերջինը չեղավ, այլեւ 20-րդ դարավերջին ունեցավ իր արժանավոր ու փառավոր հաջորդըե,- այս տողերով է բացվում հիմնադրամի խորհրդի առաջաբանը, որում գնահատական է տրված անցյալ դարասկզբին հայ ժողովրդին հասած այն ահավոր ողբերգությանը, որի արդյունքում Նախիջեւանը եւ Արցախը բռնակցվեցին Ադրբեջանին: Գեղարվեստական ակնարկաշարի հեղինակը իր առաջին պատումը նվիրել է Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գեւորգի Գորգիսյանին (1961-1990թթ.)՝ դարասկզբին թուրքերի դեմ կռված աղերդցի ýիդայի Սամի Չաուշի թոռանը, որը հետագայում պիտի լինի Գորիսի թատրոնի դերասան ու բեմադրիչ, Պարույր Հայրիկյանի ու մյուսների հետ հիմնի ԱԻՄ կուսակցությունը, երկու տարվա ընթացքում՝ 1988- 1990թթ. վեց անգամ ձերբակալվի հանուն անկախ Հայաստանի, հիմնադրի ՀԱԲ-ը՝ Հայոց Ազգային բանակը, ինչպես հետագայում խոստովանել է այդ բանակի հրամանատար Ռազմիկ Վասիլյանը, «Հրապարակայնությունե ու «Հայրենիքե ամսագրեր խմբագրի: Գոհար Աշոտի Մարտիկյանը ծնվել է Երեւանում, ավարտել Ստ. Շահումյանի անվան դպրոցը եւ Երեւանի պետական համալսարանը: Աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, 1969 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում: «Ապրելու բանաձեւիե ներկա հատորը հեղինակի 4-րդ գիրքն է, եւ ներկայումս հրատարակության են պատրաստվում հետագա հատորները: Արցախի հերոսամարտի քաջազունների ապրած կյանքի պատմությունները՝ Գ. Մարտիկյանի հեղինակությամբ, որպես ռադիոշարք, պահվում են հանրային ռադիոյի «Ոսկե ýոնդումե եւ արժանացել են Հայաստանի ժուռնալիստների միության սահմանած «Ազդարարե մրցանակին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am