Լույս է տեսել «Ապրելու բանաձեւե գրքի երկրորդ հատորը
00:00, 3 Մարտ, 2009
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Լույս է տեսել
«Ապրելու բանաձեւե գրքի երկրորդ հատորը: 99 հերոսներ՝ մեկ գրքում, հերոսներ,
որոնք իրենց կյանքն են զոհաբերել Արցախի հողը թշնամուց ազատագրելու, մայր
հայրենիքի սահմանները զենքով պաշտպանելու սուրբ կռվին: Երեւանցի լրագրող Գոհար
Մարտիկյանի հեղինակած «Ապրելու բանաձեւիե երկրորդ հատորը լույս է ընծայել
«Տիգրան Մեծե հրատարակչությունը: Հատորը (խմբագիր՝ Վ. Մարտիկյան) տպագրվել է
Արցախի գոյամարտի 20-ամյակի առիթով, «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ
ընտանիքների հիմնադրամիե հովանավորությամբ:
«Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչըե վիպասքում կերպավորված 19-րդ
դարավարտի ու 20-րդ դարասկզբի «ազգի մատաղե ýիդայիների՝ անձնազոհ
ազատամարտիկների օրինակելի սերունդը, բարեբախտաբար , ոչ միայն վերջինը չեղավ,
այլեւ 20-րդ դարավերջին ունեցավ իր արժանավոր ու փառավոր հաջորդըե,- այս
տողերով է բացվում հիմնադրամի խորհրդի առաջաբանը, որում գնահատական է տրված
անցյալ դարասկզբին հայ ժողովրդին հասած այն ահավոր ողբերգությանը, որի
արդյունքում Նախիջեւանը եւ Արցախը բռնակցվեցին Ադրբեջանին:
Գեղարվեստական ակնարկաշարի հեղինակը իր առաջին պատումը նվիրել է
Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գեւորգի Գորգիսյանին (1961-1990թթ.)՝
դարասկզբին թուրքերի դեմ կռված աղերդցի ýիդայի Սամի Չաուշի թոռանը, որը
հետագայում պիտի լինի Գորիսի թատրոնի դերասան ու բեմադրիչ, Պարույր Հայրիկյանի
ու մյուսների հետ հիմնի ԱԻՄ կուսակցությունը, երկու տարվա ընթացքում՝ 1988-
1990թթ. վեց անգամ ձերբակալվի հանուն անկախ Հայաստանի, հիմնադրի ՀԱԲ-ը՝ Հայոց
Ազգային բանակը, ինչպես հետագայում խոստովանել է այդ բանակի հրամանատար Ռազմիկ
Վասիլյանը, «Հրապարակայնությունե ու «Հայրենիքե ամսագրեր խմբագրի:
Գոհար Աշոտի Մարտիկյանը ծնվել է Երեւանում, ավարտել Ստ. Շահումյանի անվան
դպրոցը եւ Երեւանի պետական համալսարանը: Աշխատել է Հայկական հանրագիտարանի
խմբագրությունում, 1969 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի հանրային
ռադիոյում:
«Ապրելու բանաձեւիե ներկա հատորը հեղինակի 4-րդ գիրքն է, եւ ներկայումս
հրատարակության են պատրաստվում հետագա հատորները:
Արցախի հերոսամարտի քաջազունների ապրած կյանքի պատմությունները՝ Գ.
Մարտիկյանի հեղինակությամբ, որպես ռադիոշարք, պահվում են հանրային ռադիոյի
«Ոսկե ýոնդումե եւ արժանացել են Հայաստանի ժուռնալիստների միության սահմանած
«Ազդարարե մրցանակին: