Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը ծանոթացավ Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարանե ինստիտուտի նոր մասնաշենքի շինհրապարակ, ծանոթացավ արդեն մեկնարկած մեծածավալ աշխատանքներին: ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, նախագծի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահը ծանոթացավ նախագծին, որի կյանքի կոչման աշխատանքներն արդեն իրագործվում են: Ճարտարապետ Ա.Մեսչյանի խոսքերով` նախագծի իմաստը հայագիտական նոր տարածքների ստեղծումն է. նոր շենքը կունենա ձեռագրատուն, գրապահոց, արխիվ, ընթերցասրահներ, գիտաշխատողների սենյակներ: Մատենադարանի տնօրեն Հ.Թամրազյանը նշեց, որ նոր շենքի կառուցումն անհրաժեշտություն էր: Գիտական-աշխատանքային տարածքների սղություն ինստիտուտն զգում էր, մանավանդ, որ գիտական անձնակազմը կրկնապատկվել է. ինը գիտական խմբեր են աշխատում եւ ստեղծվում են նորերը: Հայագիտությունն իր առջեւ սերնդափոխության խնդիր է դրել, եւ նոր շենքի կառուցմամբ նաեւ ապագայի հարցեր են լուծվելու: Ներկայումս Մատենադարանը զբաղեցնում է 3 հազար 300 քմ, նոր շենքի տարածքը 12 հազար քմ-ից ավելի է: Նոր շենքը տեխնոլոգիապես հագեցած է լինելու, ունենալու է արդիական պահպանման եւ սպասարկման համակարգեր: Հիմնական մասնաշենքը կդառնա թանգարանային համալիր, կքառապատկվեն ցուցադրական տարածքները: Վերջապես հնարավոր կլինի մշակութային հարստության կարեւորագույն մասը` ձեռագրերը, ձեռագրական արվեստն իր բոլոր բնագավառներով լիարժեք ներկայացնել: Հ.Թամրազյանի խոսքերով` Մատենադարանն իր հիմնական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար մշակել է հեռանկարային ծրագրեր, որոնց իրականացումից է կախված ինստիտուտի` որպես հայագիտական, միջնադարագիտական միջազգային կենտրոնի զարգացումն ու ժամանակակից չափանիշներին համապատասխանեցումը: «Մոնարխե շինարարական կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը տեղեկացրեց, որ պատրաստ է նախագծի կյանքի կոչմանը հատկացնել 10 միլիոն դոլար: Կառույցի նախագծողներն են «Կլասիկ արխիտեկտուրա եւ դիզայնե եւ «Մեսչյան արքիտեքտե ընկերությունները: Կառուցապատողը «Մատենադարան հիմնադրամե-ն է: Ն.Սարգսյանի խոսքերով` համաýինանսավորում եւս հավանաբար կլինի, հիմնադրամում կլինեն նաեւ այլ ներդրումներ: Մատենադարանի կառույցը սկսել է նախագծվել 1944թ-ին, եւ գլխավոր ճարտարապետի նկարագրմամբ, Անիի Սբ Առաքելոց եկեղեցու (1038թ.) ժամատան ճակատն օգտագործվել է որպես Մատենադարանի հիմնական ճակատ: Ըստ էության` Մատենադարանի հիմնական շենքի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանն օգտագործել է միջնադարյան հայ ճարտարապետության ձեռագիրը, իսկ Ա.Մեսչյանն այդ նույն ձեռագիրը շարունակում է: Գործող շենքը միայն թանգարան դաձնելու անհրաժեշտությունը, ըստ Ն.Սարգսյանի, թելադրված է նրանով, որ ամեն տարի Մատենադարանի այցելուների թիվը քառապատկվում է: Հանրապետության գլխավոր ճարտարապետի դիտարկմամբ` նոր շենքի կառուցումը կարելի է համարել շինարարության առաջին փուլ: Երկրորդ փուլը կներգրավի գլխավոր մասնաշենքի վերանորոգումը` ներառյալ գլխավոր հարթակին դեպի ճեմասրահ շարժասանդուղքի տեղադրումը: Երրորդ փուլը կենթադրի Մաշտոցի պողոտայից մինչեւ Մատենադարանի շենք եղած հատվածի ճարտարապետական վերակառուցում եւ բերակարգում: 1939թ-ին 9 հազար 382 միավոր ձեռագիր ունեցող Մատենադարանը ներկայումս 17 հազար միավոր ձեռագրական հավաքածու ունի: Իսկ ընդհանուր ձեռագիր, տպագիր, արխիվային հին եւ նոր պարբերականների հավաքածուներն անցնում են 452 հազարը: Նոր մասնաշենքը 2-4 հարկանի կառույց է լինելու, շինարարությունն ավարտվելու է երեք տարի անց:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am