Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Կայացավ Հայաստանի լիբերալ կուսակցության հիմնադիր համագումարը


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր կայացավ Հայաստանի լիբերալ կուսակցության (ՀԼԿ) հիմնադիր համագումարը: Կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացնելով նորաստեղծ քաղաքական ուժի ծրագիրը, նշեց, որ գաղափարախոսության հիմքում ազատականությունն է: «Լիբերալ արժեքները մարդու եւ պետության բարեկեցության հիմքն ենե,-նշեց նա: Կուսակցությունը գտնում է,որ պետության բոլոր գործողություններում պետք է կարեւորվի մարդը, նրա շահերը, հիմնարար ազատություններն ու իրավունքները: Հ. Հովհաննիսյանը ընդգծեց, որ երկրում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, պետության առջեւ ծառացել են լուրջ մարտահրավերներ: Դրանց լուծման համար նա կարեւորում է տարբեր` հատկապես իրավական, սոցիալական, պետական կառավարման բնագավառներում համակարգային փոփոխությունների իրականացումը, ազատ, շուկայական, մրցակցային տնտեսական համակարգի կայացումը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը եւ այլն: Կուսակցությունը Հայասատանի ներքին եւ արտաքին խնդիրների լուծումը դիտարկում է միմյանց հետ շաղկապված, որպես մեկը մյուսին փոխլրացնող եւ օժանդակող գործոններ: Հ. Հովհաննիսյանը նշեց, որ իր նախաձեռնած քաղաքական ուժը մնալու եւ գործելու է «Հայ ազգային կոնգրեսե-ի շրջանակներում: Համագումարին ՀԼԿ նախագահ ընտրվեց Հ. Հովհաննիսյանը, հաստատվեց կուսակացության կանոնադրությունը: Համագումարին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանը, «Հանրապետությունե կուսկացության առաջնորդ Արամ Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական կուսկացության նախագահ Ստեփան Դեմերճյանը, այլք: Նրանք մասնավորապես ողջունեցին ՀԼԿ-ի հիմնադրումը եւ հույս հայտնեցին, որ այն իր գործունեությամբ բարիք կբերի ժողովրդին եւ քայլեր կկատարի երկրում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am